Մեխանիկական փոխանցման տուփի վախճանը. կանխատեսումներ՝ «BMW»-ից
«BMW»-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի փոխնախագահ Փիթեր Քվինտուսը «Drive»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ փոխանցման մեխանիկական և ռոբոտացված տուփերը շուտով լիովին անիմաստ կլինեն: Թոփ-մենեջերի խոսքով՝ մի քանի տարի հետո ավտոարտադրողները կօգտագործեն բացառապես «ավտոմատները»: Այս մասին գրում է Motor.ru-ն:
2017 թվականի ապրիլին Շանհայի ավտոսրահում «BMW»-ն ներկայացրել է «M4»-ի նոր տարբերակը՝ 460-ուժանոց «CS»-ը: Ի տարբերություն սովորական երկուդռնանի մոդելից՝ այս տարբերակի համար մեխանիկական փոխանցման տուփով տարբերակ չի առաջարկվի՝ միայն 7-աստիճանի «ռոբոտ»: «Ռոբոտների» վերաբերյալ իր կանխատեսումները Քվինտուսը կապում է այսօր արդեն այդքան զարգացած «ավտոմատների» հետ:
Նա նշել է, որ դասական ավտոմատ մեքենաներն արդեն մինչև 9-ի և անգամ 10-ի հասնող փոխանցումներ ունեն: