Ապրիլի 24-ը ծանր օր է բոլոր հայերի համար. Ալեքսիս Օհանյան
Քիչ առաջ Սերենա Ուիլյամսը շնորհավորել էր իր փեսացու Ալեքսիս Օհանյանի ծննդյան տարեդարձը: Ալեքսիսն էլ իր հերթին «Instagram»-ի էջում գրել է.
«Իմ միակը՝ Սերենա Ուիլյամսը, հղի է: Ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ դիմավորելու իմ փոքրիկին»:
Օհանյանն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության թեմային.
«Ապրիլի 24-ը բոլոր հայերի համար շատ ծանր օր է: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք մեր նախնիների զոհաբերությունը: Մենք պետք է պատվի արժանացնենք նրանց մեր հաջողություններով և գնահատենք օրհնությամբ»,-գրել է նա: