Վաճառվում է Բելգիայի բանակի՝ «Rolls-Royce»-ի շարժիչով զրահամեքենան. որքա՞ն արժե այն
«Stanislas Machoïr» ֆրանսիական աճուրդի տունը վաճառքի կհանի բելգիական բանակին պատկանող «Daimler Ferret Mk.2» զրահամեքենան: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով աճուրդի կազմակերպիչների կայքին:
Աճուրդը տեղի կունենա մայիսի 5-ին: 1964 թվականի արտադրության մեքենան գնահատվել է 15-20 000 եվրո: Մեքենայի գլխին պահպանվել է զենքը՝ «Browning»-ը՝ 7.62 միլիմետրով:
«Daimler Ferret» հետախուզական զրահամեքենաները արտադրվել են 1952-ից 1971 թվականն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում: Մեքենայում անձնակազմի երկու մարդու տեղ է լինում: Այն ունենում է «Rolls-Royce В.60» շարժիչ: Այս մեքենաները եղել են աշխարհի շուրջ 50 պետության զինուժերի շարքում, աս պահին օգտագործվում են զարգացող երկրների զինված ուժերում: