Լոնդոնյան մարաթոնի մասնակիցը ջուր է շփել արքայազն Ուիլյամի վրա (տեսանյութ)
Լոնդոնում կազմակերպված մարաթոնի մասնակիցներից մեկը ջուր է շփել Քեմբրիջի դուքս Ուիլյամի վրա:Այս մասին գրում է Life.ru-ն:
Թագավորական ընտանիքը ներկայացնող զույգը`Քեմբրիջի դուքսն ու իր կինը, հատուկ կոճակի միջոցով տվել է մարաթոնի մեկնարկը, ինչից հետո դուքսն ու դքսուհին միացել են ջուր բաժանող կամավորներին:
Պարբերականը մանրամասնում է, որ մարաթոնի մասնակիցներից շատերը կանգ են առել թագավորական ընտանիքի անդամներին ողջունելու և նրանց հետ լուսանկարվելու համար: Հանկարծ վազողներից մեկը ջուրը շփել է արքայազն Ուիլյամի դեմքին՝ զվարճացնելով կողքին կանգնած կնոջը:
Հայտնի է, որ կիրակնօրյա մարաթոնին մասնակցել է մոտ 41.000 մարդ: