«Մոնակոն» առաջին անգամ 7 անընդմեջ հաղթանակ է տարել
«Մոնակո» ֆուտբոլային ակումբը հաղթել է Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում անընդմեջ։ Լեոնարդու Ժարդիմի թիմը հաղթել է «Լիոնին» (2:1), «Գենգամին» (2:1), «Նանտին» (4:0), «Բորդոյին» (2:1), «Կանին» (3:0), «Անժերին» (1:0) և «Դիժոնին» (2:1)։
«Մոնակոն» 21-րդ դարում ազգային առաջնությունում առաջին անգամ տարել է 7 անընդմեջ հաղթանակ։ Նման բան վերջին անգամ թիմին հաջողվել էր անել 1997 թվականին։
«Մոնակոն» ՊՍԺ-ի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն Ժարդիմի թիմը մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել։