Դաղստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դպրոցական է զոհվել (տեսանյութ)
Դաղստանի Ցումադինսկի շրջանում համակարգչային դասարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութերորդ դասարանի դպրոցական է մահացել: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Ինչպես հայտնել են տեղի իրավապահ ուժերը՝ պայթյունի հետևանքով 11 մարդ է տուժել:
Ինչպես արդեն հայտնվել էր՝ դպրոցականներից մեկը փողոցում ական էր գտել և ներս էր բերել համակարգչային դասարան:Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները: Մանրամասները ճշգրտվում են: