Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում հաղորդում է տվել
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»։
Հիշեցնենք, որ երեկ «Ելք» դաշինքի քարոզարշավն Աջափնյակում խոչընդոտել են: