Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Armenpress.am
«Armenpress.am»-ը գրում է. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ինձ համար պատիվ է այսօր այստեղ լինել: Գիտեմ, թե այս օրն ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար: Այսօր ԱՄՆ կառավարության և ժողովրդի կողմից այստեղ եմ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Ռաֆիկ Մանսուրը:
Նա տեղեկացրել է, որ այսօր ԱՄՆ նախագահի կողմից կլինի ուղերձ օրվա հետ կապված, որը թարգմանաբար կներկայացվի հայերենով: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախագահը կարտաբերի Ցեղասպանություն բառը՝ նա նշեց, որ չի կարող նախագահից առաջ անցնել:
Մանրամասները` այստեղ.