Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան. Tert.am
«Tert.am»-ը գրում է. Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
«Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ազնավուրը։
Մանրամասները` այստեղ.