Երևանում քաղաքացին սպառնում է ցած նետվել շենքից
Ապրիլի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի 12-րդ շենքից. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: