Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: