Մարին Լե Պենը և Մարկոնը կպայքարեն երկրորդ փուլում
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում Մարկոնը հավաքել է ընտրողների ձայների 23.75%, Լե Պենը `21,53%: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով «Reuters»-ին:
Նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոն և «Ազգային ճակատից» Մարին Լե Պենը դուրս են եկել երկրորդ փուլ:
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնան ստացել է 19.91 % ձայն, Ժան-Լյուկ Մելանշոն` 19,64%: Նրանք երկուսն էլ դուրս են մնացել նախագահական մրցավազքից:
Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Մարկոնը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը արդեն պատրաստվում է մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլին:
նախագահի ընտրությունները Ֆրանսիայում անցկացվում են 11-րդ անգամ: