Ինչպե՞ս իդեալական սելֆի անել
Մելբուրնում Լա Տրոբի համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչպես իդեալական սելֆի անել: Դրա համար մասնագետները ստիպված են եղել շուրջ 200 լուսանկար ուսումնասիրել: Դա թույլ է տվել պարզել, որ մարդկանց մեծ մասը, սելֆի անելով, թեքվում է դեմքի ձախ մասով: Մասնավորապես, լուսանկարների 41%-ը կանգնում է ձախ կողմով այն ժամանակ, երբ 32%-ը թեքվում է դեպի աջ, իսկ 20%-ը գերադասում է ուղիղ կանգնած լուսանկարվել: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Գիտնականները նշում են, որ նույնիսկ դիմանկարներում, որոնք նախորդ դարերում են ստեղծվել, մարդիկ հիմնականում թեքվում էին ձախ կողմով:
Իդեալական սելֆիի «բաղադրատոմսն» այն է, որ պետք է սմարթֆոնը պահել մի փոքր անկյունով ձախ ձեռքում և այդ դիրքով լուսանկարներ անել: Դա թույլ կտա այտոսկրերն ավելի արտահայտիչ դարձնել, իսկ դեմքն ընդհանուր առմամբ՝ ավելի ձգված: