Հայտնի է նոր «Nokia 3310»-ի վաճառքի մեկնարկի օրը
Ֆիննական «HMD Global» ընկերությունը, որն ունի «Nokia» բրենդի անվան տակ սարքավորումներ թողարկելու լիցենզիա, մտադիր է մայիսի 16-ին Ռուսաստանում ներկայացնել լեգենդար «Nokia 3310»-ի վերափոխված տարբերակը: Այս մասին գրում է 360tv.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, շուտով կսկսվի հեռախոսի պաշտոնական վաճառքը, որը 2000-ականների սկզբին մեծ հայտնիություն էր վայելում իր հարմարավետության և մարտկոցի առավելությունների համար:
«HMD Global»-ում չեն մանրամասնել և ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են այս լուրը՝ հայտնելով, որ «Nokia 3310»-ի վաճառքի մեկնարկի օրը և հեռախոսի վերջնական գինը կհայտարարվեն այս տարվա երկրորդ կեսին: