Քանի դեռ հայկական ավանդական «սրաչը» չի սկսվել, ես իմն ասեմ ու չքվեմ. Լուսինե Բադալյանը՝ «Խոստումը» ֆիլմի մասին
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ հայկական ավանդական «սրաչը» չի սկսվել, հայրենական չուզողությունը չի արտացոլվել ՖԲ տիրույթում, ես իմն ասեմ ու չքվեմ: Ես շատ հավանեցի ֆիլմը: Սցենարը «Ամառ առանց այգաբացի» և «Մուսա լեռան 40 օրը»-ի միքսն էր, գերակշռում էին դրվագներ «Ամառ Առանց այգաբացից»:
Ֆիլմը հատուկ նպատակ չուներ լացացնելու, ավելի շատ հայի պայքարող տեսակի վրա էր շեշտը դրված։ Օսկար Աիզեկը հաստա՞տ հայ չի: Արտակարգ էր խաղում: Ֆիլմի հիմնական մեսսիջը «մեր վրեժխնդրության լավագույն տարբերակը մեր ապրելն ու անկախ պետություն ստեղծելն է» ( իմ զգացածն էր սա):
Ակցենտով անգլերենը հատուկ էր արված (Ես ֆիլմը դիտել եմ օրիգինալ տարբերակով, որովհետև ուզում էի ամբողջությամբ վայելել դերասանական խաղը ): Մի խոսքով` ես գոհ եմ: Չեմ էլ կարդալու վատ կարծիքները, որոնք վստահ եմ` լինելու են` այլ կերպ մեզ մոտ չի լինում: Այսքանը
Շնորհակալություն ուշադրության համար»: