Սրիկայություն է Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելը. Պաչաջյան
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հանգամանքին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում.
«Սրիկայություն է Հենոյին պահեստայինների նստարանին նստեցնելը: Ոչ միայն մեր խաղացողի, այլ՝ հենց ֆուտբոլի հանդեպ»,- գրել է Լևոն Պաչաջյանը: