Ես կուտեի ահաբեկչի լյարդը քացախով և աղով. Դուտերտեի նոր սկանդալային հայտարարությունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ եթե իրեն ցանկանում են տեսնել որպես կենդանի, ապա ինքը հենց կենդանի էլ կդառնա, և կատակել է, որ նույնիսկ պատրաստ է ուտել ավելի վաղ «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման սպանված ղեկավարի լյարդը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
«Եթե դուք ուզում եք, որպեսզի ես կենդանի դառնամ, ապա ես արդեն հարմարվել եմ այդպիսին լինելուն: Մենք նույնն ենք: Ես կարող եմ 50 անգամ ավելի անել, քան դուք»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:
Ֆիլիպինների նախագահի խոսքով՝ եթե ինքը լավ տրամադրություն չունենար և իր աչքին ահաբեկիչ երևար, նա կուտեր ահաբեկչին՝ համեմելով քացախով և աղով: