Ավստրալիայում 12-ամյա տղայի են ձերբակալել, ով 1300 կմ միայնակ մեքենայով շրջագայել է
Ոստիկանությունը Արևմտյան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ձերբակալել է 12-ամյա մի տղայի, ով մեքենայով միայնակ շրջագայել է մոտ 1300 կմ: Այս մասին գրում է «РИА Новости»ին:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն ոստիկանությունը դրա մասին հաղորդագրություն է տարածել միայն այսօր:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, տղան ցանկացել է հասնել Ավստրալիայի հակառակ ծայրը:
Ոստիկանությունը ձերբակալել է տղային և նրան ուղարկել բաժանմունք, դեպքի բոլոր հանգամանքները ճշտելու համար: