Վրաստանում հայ պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենաներն են այրել
Անցյալ գիշեր` ապրիլի 22-ին, Ախալքալաքում Վրաստանի պատգամավորական տան առաջ կայանած Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող 2 մեքենաները միտումնավոր հրկիզել են: Այս մասին գրում է «Jnews.ge»-ն:
«Տարբեր կասկածներ կան, ես կարող են վստահեցնել, որ տեղի ունեցածը առնչություն չունի իմ ձեռներեցային գործունեության հետ, դա կապակցված է իմ քաղաքական գործունեության հետ։ Կտեսնենք, թե ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,- ասել է Սամվել Մանուկյանը։
Պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, որ ինչ-որ մեկը բենզին է լցնում մեքենաների վրա ու հրկիզում դրանք։ Հենց հարևանը բացել է դուռը՝ հանցագործը փախուստի է դիմել, հանցագործության վայրում թողնելով նյութական ապացույցներ։
Այդ փաստով հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 187 հոդվածով «Ունեցվածքի միտումնավոր փչացում»։