Չոր հաշիվներ՝ վոլեյբոլի Հայաստանի առաջնությունում
Երևանում շարունակվում է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին փուլը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ապրիլի 22-ին ՃՇՀԱՀ-ը 3:0 հաշվով հաղթել է «Գյումրիին», «Արցախը» նույն հաշվով առավելության է հասել ՀԱՊՀ-ի նկատմամբ:
Երեկ կայացած «Արցախ»-«Գյումրի», և ՖԻՄԱ-ՃՇՀԱՀ խաղերում նույնպես գրանցվել է 3:0 հաշիվ, իսկ վաղը ՖԻՄԱ-ն կմրցի «Գյումրիի», ՀԱՊՀ-ը` ՃՇՀԱՀ-ի հետ: