Իլհամ Ալիևը յուրօրինակ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության տարելիցին
Յուրօրինակ ձևով են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը դիմավորում Ադրբեջանում: Իլհամ Ալիևն առաջնորդվում է՝ «Եթե չեմ տեսնում, ուրեմն չկա» կարգախոսով: Նավթախավիարային դիվանագիտությունն այս պահին Բաքվում որոշել են փոխարինել «ջայլամայինով»:
Այսպես, ռուսաստանյան «ТНТ» և «ТНТ 4» հեռուստաալիքներն այսօրվանից արգելափակված են մեր արևելյան հարևանների մոտ: Պատճառը բավական տրիվիալ է: Այդ հեռուսաալիքները, որոնք պատկանում են «Գազպրոմ-մեդիա» հոլդինգին, և որոնց գլխավոր տնօրենն է Արթուր Ջանիբեկյանը, հեռարձակում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոլովակներ: Ալիևները դրանից շատ վիրավորված փակել են «ТНТ»-ի և «ТНТ 4»-ի հեռարձակումը և այն կվերականգնեն միայն ապրիլի 25-ին: Իսկ մինչ այդ այդ ալիքների հաճախականություններով կհեռարձակվեն թուրքական հեռուստաալիքներ:
Շատ ափսոս, որ ազերիները որոշել են վերաբացել «ТНТ»-ի և «ТНТ 4»-ի հեռարձակումը ապրիլի 25-ից: Լավ կլիներ, որ դրանք ընդմիշտ փակ մնային Ադրբեջանում, քանզի ադրբեջանցիները արժանի չեն դիտելու դրանք: Հիանալի է Արթուր Ջանիբեկյանի, Գարիկ Մարտիրոսյանի և այլ հայորդիների հայամետ գործունեությունը, որի արդյունքում Իլհամ բաբան այսպիսի հիստերիկ և անտրամաբանական որոշումներ է ընդունում:
Զարմանալի է, որ հետույքասեր մեր արևելյան հարևանները դեռ անարգանքի սյանը չեն գամել «անշնորհակալ» Ջենիֆեր Լոպեսին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով: Երևի անասնական նախասիրությունները դեռ հաղթանակ են տանում եղբայրական թուրքերի հանդեպ ունեցած պարտքի զգացողության նկատմամբ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: