ԿԺԴՀ-ն Ավստրալիային միջուկային հարվածով է սպառնացել
Հյուսիսային Կորեան Ավստրալիայի միջուկային հարվածով է սպառնացել այն դեպքում, եթե նրա իշխանությունները Փհենյանի առնչությայմբ հետևեն ԱԱՄՆ քաղաքական կուրսին: Այս մասին գրում է «ABC» հեռուստաալիքը՝ հղում տալով հյուսիսկորեական ԱԳՆ ներկայացուցչի:
Նման հայտարարությունը պատասխան է դարձել վերջերս Ավստրալիայի ԱԳՆ ջուլի Բիշոպի հարցազրույցին, որում գործիչը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «լուրջ վտանգ» է ներկայացնում Ավստրալիայի համար:
«Ավստրալիայի ներկայից իշխանությունը կուրորեն հետևում է ԱՄՆ ուղեգծին: Եթե Ավստրալիան շարունակի ԱՄՆ-ն համառորեն հետևել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումների հարցում, դա Հյուսիսային Կորեայի ռազմավարական ուժերի միջուկային հարվածի գոտում հայտնվելու պատճառ կդառնա»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը: