Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ինքնասպան է եղել հանրապետությունում ճանաչված շինարարական կազմակերպություններից մեկի աշղեկը
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկի գերեզմաններ տանող ճանապարհին տղամարդում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 56-ամյա Մովսես Խաչատրյանն է: Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի մարտական ատրճանակ և «ԳԱԶ-3102» մակնիշի 609 LL 11 համարանիշի ավտոմեքենա:
Հայտնաբերվել է նաև ծոցատետր, որտեղ գրված է. «Ինձ կներեք, ես վատ բան չեմ արել, բոլորիդ սիրում եմ, պարզապես հոգնել եմ ապրելուց»:
Մանրամասները՝ այստեղ: