Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերելու գործում մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 20-ին, ժամը 18-ին, Երևանի Աբովյանի և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: