Սիրիական բանակի «Փղերով» հարվածը իսլամիստներին (տեսանյութ)
«YouTube»-ում է հայտնվել սիրիական բանակի կողմից ահաբեկիչների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի տեսանյութը: Այս մասին գրում է «Topwar.ru»-ն:
Նշվում է, որ հրթիռային հարվածը տեղի է ունեցել Դամասկոսի արևելքում:
Զինյալների ուղղությամբ մահացու հարվածը սիրիական բանակը հասցրել է «Փիղ» հրթիռներով, որոնք զգալիորեն թուլացրել են իսլամիստների դիրքերը և պատճառել տասնյակ զոհեր: