Իրաքյան ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել Մոսուլում
Մոսուլի Ալ-Թավրա թաղամասը լիովին ազատագրվել է «Իսլամական պետության» գրոհայիններից: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Մոսուլի մի քանի տարածքներ ևս ազատագրվել են «ԻՊ» գրոհայիններից:Այս պահի դրուէյամբ Ալ-Թավրա թաղամասը ամբողջությամբ գտնվում է իրաքյան ուժերի հսկողության տակ:
«ԻՊ»-ի կողմից վերահսկվող տարածքները շարունակում են լքել այն փախստականները, որոնովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում: Արդեն տարացքը լքել է ավելի քանի 410 հազար մարդ: Արևմտյան Մոսուլում դեռ շարունակում են բնակվել հազարավոր խաղաղ բնակիչներ:
Իրաքի ռազմական ուժերին աջակցում է նաև ԱՄՆ-ն և շիական խմբերը` Մոսուլը ահաբեկիչներից ազատագրելու համար: