Ապրիլի 24-ին հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրեն կյանքն ու տուժեցին ցեղասպանության ժամանակ. Կանադայի վարչապետ
Ավելի քան մեկ դար առաջ հայ բնակչության ողբերգական կորուստները մենք հիշում ենք: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ինձ հետ միասին ողջ Կանադան հույս է հայտնում, որ մեր ապագայում խաղաղություն ու փոխադաձ հարգանք կլինի»,-հայտարարել է Թրյուդոն:
Թրյուդոն հիշեցրել է, որ 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր անվանելու առաջարկությունը:
«Այդ օրը հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրեն կյանքն ու տուժեցին ցեղասպանության ժամանակ: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց ու նրանց սերունդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում», - նշել է նա: