Աֆղանստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով մոտ 150 մարդ է մահացել
Հյուսիսային Աֆղանստանում ուրբաթօրյա նամազի ժամանակ մզկիթի մոտ տեղակայված ռազմական բազայի վրա հարձակման հետևանքով ավելի քան 150 մարդ մահացել է, մոտ 160-ը վիրավորվել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Հարձակումը իրականացրել է «Թալիբան» արմատական խմբավորումը, այսօր` ապրիլի 22-ին Մազարի-Շարիֆ քաղաքում:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը արդեն հաստատել է ավելի քան 100 զինվորների և բազային անձնակազմի մահվան լուրերը, սակայն գործակալության աղբյուրները նշել են 150-ից ավելի զոհերի մասին: Հարձակվողները աֆղան զինվոր ներկայանալով մտել են ռազմաբազա և հարձակվել տեղական մզկիթի վրա: