«ԻՊ»-ը նոր մայրաքաղաք ունի
Սիրիական ջոկատների կողմից ավիահարվածների և հարձակվողական գործողությունների ուժեղացման ֆոնին, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ըստ էության տեղափոխել է իր այսպես կոչված մայրաքաղաքը Ռաքքայից դեպի հարավ-արևելք՝ Եփրատ գետի հոսքով դեպի ներքև՝ Դեյր-էլ-Զոր: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը:
Ամերիկացի զինվորականները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետևել են նրան, որ ««ԻՊ»-ի հարյուրավոր բյուրոկրատներ» և այլ պաշտոնյաներ լքել են Ռաքքան վերջին երկու ամսվա ընթացքում, և շարժվել դեպի Դեյր-Էլ-Զոր Մեյադին քաղաքի միջով:
Պենտագոնի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Ռաքքայի համար կռիվն անխուսափելի է, սակայն «ԻՊ»-ի ղեկավարությունն այլևս այդ քաղաքում չէ: