Զաքիր Հասանովի հայտարարությանը արձագանքեցին հայկական զինված ուժերը
Ընդամենը մեկ օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հորդորեց զինվորականների, որպեսզի ամեն վայրկյան պատրաստ լինեն պատերազմին:
Հայկական զինված ուժերին հարկավոր եղավ ընդամենը մեկ օր, որպեսզի հասկացնեն Զաքիրին ու իր բանակին, որ պատերազմին պետք է միշտ պատրաստ լինեն, ոչ թե զորավարժությունից զորավարժություն:
Առավոտյան արդեն երեկվա կտրիճ նախարարի հիմնարկը լացակումած հայտարարություն է տարածել, թե հայերը ամբողջ սահմանի երկայնքով գնդակահարում են «խեղճ ու կրակ» ազերիներին:
Պարզ է, որ սրանք իրենց նախարարի հայտարարությունը լուրջ են ընդունել, մտքներով չի անցել, որ ծերուկը զառանցում է: Դե էլ ի՞նչ պատերազմ առանց կրակոցների: Սրանք մինչև երկու-երեք փամփուշտ կրակել են մեր ուղղությամբ, այդ ընթացքում այնպիսի պատասխան են ստացել, որ երևի հենց նախարարությունից կապնվել են զորամասեր ու ասել՝ «տղերք թարգեք, էն անասունը կատակ էր անում»:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք