Հայտնի են ամենազզվեցնող գովազդներով սոցկայքերը
Համաձայն «BI Intelligence»-ի հետազոտության՝ «Facebook»-ը ճանաչվել է ամենազզվեցնող գովազդով սոցիալական կայքը: Երկրորդ հորիզոնականում «YouTube»-ն է: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «Business Insider»-ին:
1740 մարդուց 45%-ը նշել է, որ «Facebook»-ի գովազդը շատ զզվեցնող է: Հարցվածների 43%-ը «YouTube»-ի գովազդներն է շատ ձանձրալի և զզվեցնող համարել: «Twitter»-ի գովազդից դժգոհ է եղել ընդամենը 6%-ը, «Instagram»-ի և «Snapchat»-ի գովազդից՝ 3%-ը, իսկ «LinkedIn»-ի գովազդից՝ ընդամենը 1%-ը:
Փորձագետները ենթադրում են, որ իրենց տվյալները կարող են շատ ճշգրիտ չլինել: Կապված նրա հետ, որ «Facebook»-ում ու «YouTube»-ում օգտատերերն ավելի շատ ժամանակ են անց կացնում, քան այլ սոցկայքերում, բնականաբար, այնտեղ ամենաշատն են հանդիպում գովազդների: