Հայտնի են մեքենաների ամենապահանջված գույները
«BASF Coatings» ընկերության փորձագետները հայտնել են, թե որ գույներն են ամենահայտնին Ռուսաստանի և Եվրոպայի երկրների ավտոմեքենաների շարքերում: 2016 թվականի արդյունքներով՝ ամենահայտնի և պահանջված գույնը եղել է սպիտակը: Այս գույնն են ընտրել գնորդների 29%-ը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
«BASF Coatings» ընկերության աշխատակիցները հաղորդել են, որ 2016 թվականին ավտոմեքենաների 78%-ը ներկվել է ստանդարտ գույներով՝ սպիտակ, սև և մոխրագույն: Այս տարբերակներն էլ համարվում են ամենապահանջվածը գնորդների շրջանում:
Սպիտակ գույնն ունեցող մեքենա է ընտրել մարդկանց 29%-ը: Սև գույնը հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 19% գրանցելով, իսկ մոխրագույնը հարազատ է եղել մեքենա գնած մարդկանց 12%-ին: Ընկերությունում նշել են, որ մոխրագույնի երանգների հայտնիությունը, 2015 թվականի արդյունքների հետ համեմատած, ընկել է 7%-ով: