Հյուսիսային Կորեան հայտնում է, որ չի վախենում պատերազմից. նոր սպառնալիքներ
Հյուսիսային Կորեան խաղաղասեր պետություն է, սակայն ԱՄՆ-ի կողմից սպառանալիքներից պաշտպանվելու համար պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հյուսիսային Կորեայի հեռագարական կենտրոնական գործակալությանը:
«Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության անկոտրում ցանկությունն է գնալ մինչև վերջ, եթե ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր առճակատումային քաղաքականությունը: Հյուսիսային Կորեայի բանակն արդեն ճշգրտորեն որոշել է, որ նրա հակաքայլերը կներառեն հանկարծակի հարվածներ և այլ մեթոդներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Փհենյանը կպատասխանի «ընդհանուր պատերազմին համընդհանուր պատերազմով», «միջուկային հարվածներով՝ միջուկային պատերազմին»: