«ԻՊ»-ի հրամանատարը գերի է ընկել
Լիբանանի հրամանատարների ջոկատը հատուկ գործողություն է կատարել ահաբեկիչների խմբի դեմ Սիրիայի սահմանի մոտ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ գերի վերցվածների թվում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը:
Փոխհրաձգության ընթացքում սպանվել է մի քանի ահաբեկիչ, իսկ գերի են վերցվել 10-ը: Լիբանանցի զինվորականների շրջանում կորուստներ չկան:
Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, սիրիական բանակը դիրքեր էր գևավել Բլոդան սարի վրա ահաբեկիչների վերջին խմբերին գրավյալ լեռնային հանգստավայրերից հանելուց հետո: Ինչպես հաղորդվում է, սիրիական հրամանատարությունը մտադիր է վերահսկողության տակ վերցնել լեռնային Քալյամուն հատվածը՝ Լիբանանի սահմանի մոտ, որտեղ գտնվում են ահաբեկիչների թիկունքային բազաները: