Նոր մանրամասներ՝ Իսրայելի հարձակումից սիրիական զորքերի վրա
Լրատվամիջոցները հաղորդել են նոր մանրամասներ՝ Սիրիայի զորքերի դիրքերի վրա Իսրայելի հարձակման մասին: Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի կողմ հրթիռներ են արձակվել անօդաչու թռչող սարքից: Այս մասին գրում է «Известия» թերթը:
Հարվածի տակ են հայտնվել այն օբյեկտները, որտեղ գտնվում է 90-րդ հետևակային բրիգադը: Անձնակազմից ոչ ոք չի տուժել, սակայն կառույցներին նշանակալի կորուստ է հասցվել:
Իսրայելը հայտնել է, որ հարձակման մասին որոշումն ընդունվել է Սիրիայի կողմից Գոլանի բարձունքներին հարվածներ հասցնելուց հետո: Իր հերթին պաշտոնական Դամասկոսը հավաստիացնում է, որ Իսրայելն իրենց բանակին հարվածներ է հասցրել անմիջապես այն բանից հետո, երբ եղել է ահաբեկիչների հարձակումը: