ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (լուսանկար)
Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Հայոց ցեղասպանության և Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», - նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Նահանգապետը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ժամանակացույցը» 1915-ից մինչև 2016 թվականը, չափազանց տպավորիչ է: