ԱՄՆ-ն կշարունակի Կորեական թերակղզու ոչ միջուկային կարգավիճակի պահպանումը
Միացյալ Նահանգները «պատրաստ է անել ամեն հնարավորը Ասիական - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի կոնտեքստում խաղաղության և կայունության պահպանման համար»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը Սինդեյում Ավստրալիայի վարչապետ Մելքոլմ Թերնբուլի հետ բանակցությունների ժամանակ:
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ «կշարունակի տնտեսական և դիվանագիտական ճնշումները Հյուսիսային Կորեայի նկատմամբ», որպեսզի պահպանի Կորեական թերակղզու ոչ միջուկային կարգավիճակը:
«Մենք դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները»,- մանրամասնել է Պենսը:
Իր հերթին՝ Ավստրալիայի վարչապետը կոչ է արել Չինաստանին օգտվել Փհենյանի նկատմամբ իր «հսկայական իշխանությունից», որպեսզի ստիպի նրան հրաժարվել հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացման հեռանկարից: