Հայկական ռոկֆոր ՌԴ-ում
2017 թվականին Հայաստանում կատարվող ներդրումներից մեկի շրջանակներում կհիմնվի ռոկֆոր տեսակի պանրի արտադրություն:
Նախկինում ԵՄ և Մերձավոր Արևելք արտադրանքը արտահանող ընկերությունը իր ուշադրությունը կսևեռի նաև ՌԴ շուկայի ուղությամբ:
Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել՝ Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր արտահանելու նպատակով:
Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում: Այս տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է կաթի արտադրության և վերամշակման համար ներդնել ավելի քան 18 մլն դոլար:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք: