Նիգերիայում «ՄՅՈւ»-ի խաղի դիտման ժամանակ ավելի քան 30 մարդ է մահացել
Նիգերիայում ֆուտբոլային խաղյի ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածից 30 մարդ է մահացել: Այս մասին գրում է «НТВ»-ն՝ հղում տալով «The Mirror»-ին:
Դեպքը տեղի է ունեցել Քալաբար քաղաքի համատեղ դիտման կենտրոններից մեկում Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ (2:1):
Հաղորդվում է, որ հոսանքահարումը տեղի է ունեցել այն պատճառով, որ հանդիսատեսների կենտրոնին շատ մոտ գնտվող էլեկտրական լարերից մեկը խաղի ժամանակ ընկել է հաստատության վրա:
«Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան պաշտոնական էջում ցավակցել է զոհվածների հարազատներին և ընկերներին: