Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք և հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:
Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները և նշել, որ շրջաններում կրթության և դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: