Սերը կույր է. համբուրվող Ռոնալդուն և Մեսսին՝ Բարսելոնայի փողոցում
Բարսելոնայի կենտրոնում ապակե պատերից մեկի վրա պատկերվել են նույնանուն ակումբի ֆավորիտ Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լուսանկարում նրանք համբուրվում են: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Elperiodico.com»-ին:
Նկարն արվել է տեղի սթրիթ-արտ նկարչի կողմից, ով հայտնի է «Tvboy» կեղծանվամբ: Նկարը ստացել է «Սերը կույր է» անունը: Այն մեծ հայտնիություն է ձեռք բերել Բարսելոնայի բնակիչների շրջանում, շատերը պատկերի ֆոնին սելֆի են անում:
Ապրիլի 23-ին՝ կիրակի օրը, «Ռեալ»-ը և «Բարսելոնան» անց են կացնելու իրենց 236-րդ խաղը պաշտոնական մրցաշրջանների շրջանակում:
Այս պահին «Ռեալ»-ը 75 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Բարսելոնան» ունի 72 միավոր: