Կանադայում 12-ամյա տղան խաղի ժամանակ զենքի պատճառով սպանել է իր ընկերոջը
12-ամյա երեխան պատահաբար կրակել է իր 11-ամյա ընկերոջ վրա ատրճանակի պատճառով: Պատահարը տեղի է ունեցել կանադական Գարդեն-Հիլլ բնակավայրում՝ Մանիտոբա նահանգում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Երեխաներն իրենց տանը զենք են գտել և դրանով սկսել խաղալ: Խաղի ժամանակ տղան պատահաբար կրակել է իր ընկերոջ վրա: Երեխան բերման է ենթարկվել, նրան մեղադրում են զենքի հետ անզգույշ վարվելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան:
Նաև ոստիկանությունը բերման է ենթարկել նրա հորը, ով մեղադրվում է զենքը ոչ ադեկվատ կերպով պահելու մեջ:
Մինչև դատարանի որոշումը և՛ հայրը, և՛ տղան ազատ են արձակվել: