«Volkswagen»-ը խոստանում է նոր էլեկտրամեքենաներն էժան վաճառել
Էլեկտրամեքենաների լայն տարածմանը խոչընդոտում է ոչ միայն դրանց վերալիցքավորման համար ենթակառուցվածքների բացակայությունը, այլև ավելի շատ գնելիս դրանց բարձր գինը: «Volkswagen» ընկերությունը հայտնել է, որ իր «լիցքավորվող» նոր մոդելները սովորական մոդելների գնով կվաճառվեն: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Մենք մեր էլեկտրամեքենաները կառաջարկենք մոտավորապես այն նույն գնով, ինչ գոյություն ունեցող մեքենաները ներքին այրման շարժիչով՝ այս ոլորտում խաղի նոր կանոններ մտցնելով: Ավանդական մոդելներից անցումն էլեկտրական ուժային սարքավորումների լիովին կփոփոխի «Volkswagen» բրենդի հաճախորդների ընկալումը»,- նշել է «Volkswagen»-ի էլեկտրական մոդելների ստորաբաժանման ղեկավար Քրիստիան Զեգները՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Շանհայում:
Շանհայի ավտոսրահում ընկերության առաջարկած մոդելներից ամենից շատը հետաքրքրական է եղել էլեկտրական «I.D.Crozz» քրոսովերը: