ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի առաջին գոլի հեղինակը, մեկնաբանել է խաղի արդյունքը:
«Ինչ դրամատիկ խաղ էր: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Իսկ Մարկուս Ռեշֆորդը հիանալի գոլ խփեց»,- գրել է Մխիթարյանը «Twitter»-ի իր էջում:
Եվրոպա լիգայում հաղթանակը բացի տիտղոսից, «ՄՅՈւ»-ին նաև Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի ուղեգիր կպարգևի, եթե թիմը չկարողանա այնտեղ հայտնվել Անգլիայի առաջնության ընթացքում գրանցած արդյունքներով: