Կանադայում մարիխուանայի օրինականացման պահանջով ցույց է տեղի ունեցել
Այսպես կոչված «Մարիխուանայի օրվա» առթիվ Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բնակիչները Պառլամենտական բլրի դիմաց ակցիա են կազմակերպել՝ պահանջելով մարիխուանայի օրինականացումը: Այս մասին գրում է «Life.ru»-ն՝ հղում տալով «Ottawa Citizen» պարբերականին:
Նմանատիպ միտինգները ապրիլի 20-ին անցկացվել են ամեն տարի, բայց այս անգամը վերջինն է: Ցույցի մասնակիցները լրագրողներին պատմել են, որ սա վերջին տարիներին ամենախաղաղ ցույցն է եղել: Մարդիկ պարզապես նստել և ծխել են:
Նշվում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ առաջարկել էր մարիխուանայի օգտագործումն օրինականացնել: Տեղեկություն էր ստացվել, որ դա կարող է տեղի ունենալ 2018 թ.-ի հուլիսի 1-ին: