Նախարարը Մինսկում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարի հետ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել
է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար
Հոուլին Ժաոյի հետ:
Երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել
Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա
գործակցության հեռանկարները:
Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության
աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա
միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական
հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS):
Նախարարի առաջարկությամբ քննարկվել է Հայաստանում հեռահաղորդակության
միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը:
Կողմերը քննարկել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու
մարտահրավերներն աշխարհում և մասնավորաբար Հայաստանում:
Նկատի ունենալով, որ Հայաստանը տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի
առաջատարներից մեկն է, խոսվել է մեր երկրի դերի որոշակիացման մասին` որպես
միության հետ համագործակցության տարածաշրջանային կենտրոն:
Հոուլին Ժաոն սիրով ընդունել է նախարար Վահան Մարտիրոսյանի` Հայաստան
գալու հրավերը:
Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992
թվականից: