«Grenke Chess Classic». Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար
Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարի չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանն է, ով այս տուրում սևերով պարտության էր մատնել գերմանացի Մատիաս Բլյոբաումին և վաստակել 3 միավոր: Մոտակա հետապնդողները հետ են կեսական միավոր:
Ապրիլի 20-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Արոնյան՝ 3, Նայդիչ, Հոու Յիֆան, Կարուանա՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Մեյեր՝ 1, Բլյոբաում՝ 0.5: