Հունաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Հունաստանի կենտրոնական մասում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Պատահարի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հունաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մահացածների թվում բարձրաստիճան սպա կա Հունաստանի բանակից: Այս պահին դեռևս անհայտ են վթարի պատճառները, քննություն է տարվում:
Հայտնի է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ցավակցական ուղերձներ է ուղարկել մահացածների ընտանիքներին::