Սերենա Ուիլյամսը հայտնել է իր հղիության մասին
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտնել է իր հղիության մասին: Այս մասին այսօր նա տեղեկացրել է «Snapchat»-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Sports Illustrated»-ին;
35-ամյա Ուիլյամսը նոր լուսանկար է հրապարակել կլորացած փորիկով՝ «20 շաբաթ» վերտառությամբ:
2016 թվականի դեկտեմբեր ամսին թենիսիստուհին հայտնել էր հայ ինտերնետ-ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի հետ նշանվելու մասին: Նրա փեսացուն «Reddit»-ի հիմնադիրներից մեկն է:
Վերջին անգամ ամերիկացի թենիսիստուհին պաշտոնական խաղ է ունեցել հունվարին: