«ԻՊ»-ն Իրաքում ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական գործիչների դեմ իպրիտ գազ է կիրառել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի ռազմաբազաներից մեկի տարածքում տեղակայված ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական հրահանգիչների դեմ իպրիտ (մանանեխի գազ) են կիրառել: Այս մասին գրում է «»-ն՝ հղում տալով «CBS News»-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի: Բուժօգնության կարիք է ունեցել 25 իրաքցի, իսկ հրահանգիչներից ոչ մեկը չի տուժել: Միջադեպի հետաքննություն է սկսվել:
Սա վերջին մի քանի օրվա ընթացքում ԻՊ-ի կողմից քիմիական հարձակման երկրորդ դեպքն է:
Միջադեպի առիթով կատարվում է հետաքննություն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում ` Ռուսաստանում: